«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ամեն մեկն ունի իր տեսակետը և դա բարձրաձայնելու իրավունքը, ինչը հարգանքի է արժանի

Ամեն մեկն ունի իր տեսակետը և դա բարձրաձայնելու իրավունքը, ինչը հարգանքի է արժանի
05.10.2024 | 06:55

Միքայել սրբազանն ունի իր տեսակետները, քննադատությունները, որոնք հայտնել է և նախկին, և ներկա իշխանությունների օրոք։

Սրբազանի հայտարարությունը, թե ներկա իշխանությունից ազատվելու համար պետք է նախկին նախագահները դուրս գան քաղաքականությունից, նա բացատրում է նրանով, որ իշխանությունը այնպիսի կեղտոտ քարոզչական տեռոր է իրականացրել նախագահների հասցեին, որ մինչև թացը չորից զատվի, կարող է ուշ լինել։

Կարծում եմ, հենց սա նկատի ուներ սրբազանը, երբ ասում էր, թե նախկինների արած, օրինակ` 5% սխալը այժմ ներկայացվում է 95%, գուցե նաև Միքայել սրբազանը հիմք է ընդունել նախկին նախագահների հայտարարությունները, որ իրենց համար գլխավորը ոչ թե իշխանության գալն է, այլ գործող իշխանությանը հեռացնելը։

Ամեն դեպքում փաստ է, որ տեղեկատվական և քարոզչական դաշտում ներկա իշխանությունը մեծ առավելությամբ հաղթում է նախկին բոլոր իշխանություններին և ընդդիմությանն առհասարակ։

Բնական է նաև նախկին նախագահների թիմակիցների և աջակիցների դժգոհությունը, չէ որ նրանք էլ հավատում են իրենց լիդերներին, երկրում փոփոխություն բերելը տեսնում են նրանց մեջ և չեն ուզում նախագահները դուրս գան քաղաքականությունից։

Այսպիսով, ամեն մեկն ունի իր տեսակետը և դա բարձրաձայնելու իրավունքը, ինչը հարգանքի է արժանի, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքական տեսակետին հակադրվում է անձնական վիրավորանքը։ Պառակտվել շատ արագ հնարավոր է, բայց դրանից հետո համախբվել հաճախ կամ հավերժ չի ստացվում։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ